Իրավապահներն առգրավել են պատգամավոր Սարգսյանի երեխաների հեռախոսներն ու պլանշետը, նաև մի քանի փաստաթուղթ

Իրավապահներն առգրավել են պատգամավոր Սարգսյանի երեխաների հեռախոսներն ու պլանշետը, նաև մի քանի փաստաթուղթ

PanARMENIAN.Net - Իրավապահ մարմինները վաղ առավոտից խուզարկություն են անցկացրել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը։

Պատգամավորի տնից իրավապահներն առգրավել են երեխաների հեռախոսները, պլանշետը, մի քանի փաստաթուղթ, գրում է Aysor.am-ը։

Սարգսյանը նշել է, որ խուզարկությունները, որոնք տեղի են ունենում ընդդիմադիրների բնակարաններում, ցույց են տալիս իշխանության վախերը։

«Սա ինձ համար սովորական երևույթ է, մի քանի անգամ անցել եմ այս պրոցեսների միջով։ Այն, ինչ անում են, մեզ չեն կարող լռեցնել»,- ասել է պատգամավորը։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։

Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:

 Ուշագրավ
---