Ռուբինյան. Հիմա, սրբազան, «օտարերկրյա ուժային կենտրոնները» քեզ էլ չեն փրկի![]() 25 հունիսի 2025 - 15:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ՀՀ Քննչական կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրություններին, որոնք վերաբերել են «Սրբազան պայքար» անունը կրող շարժման ղեկավարների ու անդամների զրույցներին։ «Իսկ այ հիմա, սրբազան, «օտարերկրյա ուժային կենտրոնները» քեզ էլ չեն փրկի: Հիմա արդեն կշփվես բացառապես հայկական ուժային կենտրոնների հետ: Կտրիճ Ներսիսյան, շտապ հայտարարություն ընդունեք, պաշտպանեք ձեր օրհնությամբ գործող սրբազանի` մարդկանց գյուլլելու սուրբ իրավունքը, ասեք, որ գյուլլողին բացահայտելը հարձակում է եկեղեցու վրա: Փարիսեցիներ»,- գրել է նա։ «Մենք դրել ենք բանի վրա. համոզենք, քարոզենք, 2 հոգի պատի տակ գյուլլում ես, մի 15 հոգի դնում ես բանտը, պրծավ՝ գնաց, սաղ բնաջնջվում են, գնդակահարում ես, ընտանիքին էլ կոմպենսացիա ես տալիս կյանքի համար, իրանք էլ ուրախ կլինեն»,–ասվում է ձայնագրություններից մեկի մեջ։ Փաշինյանը, արձագանքելով, գրել էր․ «Թե ինչպես էր «սրբազանը» պատերի տակ գյուլլում, գնդակահարում․ անշուշտ, Կտրիճի «օրհնությամբ» և սամոների աջակցությամբ»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |