Աբրահամյան․ Իշխանությունների համար տաղանդից անչափ զուրկ սցենարիստներ են աշխատել![]() 25 հունիսի 2025 - 15:12 AMT PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն «Թեքեյան» մշակութային կենտրոնում անդրադարձել է նախօրեին հրապարակված «հեղաշրջման պլանին»՝ նշելով, որ այն փաստացի հետագա ձերբակալությունների մասին ազդարարող քայլ է։ «Այս անգամ իշխանությունների համար տաղանդից անչափ զուրկ սցենարիստներ են աշխատել... Բոլոր տրամաբանական սահմաններից դուրս է ՔԿ-ի ներկայացված ցանկով մարդկանց ահաբեկչություն վերագրելը»,-ասել է Աբրահամյանը, հայտնում է Panorama.am-ը։ Նա հավելել է, որ Քննչական կոմիտեի որ ՔԿ-ի հայտարարության մեջ որոշակի դետալացումներ էլ կան, որով փորձել են իրենց գործողությունները համոզիչ դարձնեն, բայց դրանից երևույթի էությունը չի փոխվում։ Ըստ Աբրահամյանի՝ իշխանությունը փորձում է պետական մեքենան օգտագործել, պետության փողերը վատնել և դատական իրավական համակարգի միջոցով մարդկանց ծանրաբեռնել այլ թեմաներով, որպեսզի հնարավոր չլինի այսպիսի կարևո քաղաքական փուլերում և 2026-ին ընդառաջ զբաղվել այն օրակարգային հարցերով, որ կախված է մեր երկրի գլխին։ «Ամենազավեշտալի վիճակը իրավապահ համակարգինն է, որոնք մեր երկրում աճող հանցագործության պայմաններում զբաղված են քաղաքական գործերով և երկրի կառավարչի նախասիրությունների իրացմամբ»,-ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։ Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |