Բագրատ սրբազանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան![]() 25 հունիսի 2025 - 15:41 AMT PanARMENIAN.Net - «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան։ Այդ մասին հայտարարել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նշվում է, որ Բագրատ սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալուց, նա չի ընդունում ներկայացված մեղադրանքը։ «Կարծում եմ՝ կալանքի միջնորդություն կներկայացնեն, որովհետև փաստաթղթի ու ՔԿ հաղորդագրության սկզբնական տեքստից պարզ է, որ տանելու են դեպի դրան»,- ասել է նա, հայտնում է Radar.am-ը։ Արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալված է։ Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |