Կրեմլը հուսով է, որ Բաքվի ու Երևանի միջև նոր սրացում չի լինի

Կրեմլը հուսով է, որ Բաքվի ու Երևանի միջև նոր սրացում չի լինի

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ռուսական կողմը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրացում չի լինի, և կողմերը կավարտեն խաղաղ պայմանագրի աշխատանքները։

Նա հավելել է, որ այդ պայմանագիրը խիստ անհրաժեշտ է տարածաշրջանում մթնոլորտի կայունության համար, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք հուսով ենք, որ դա չի պատահի (լարվածություն Ադրբեջանի և Հայաստանի միջև – խմբ.): Երկրները շատ մոտ են (խաղաղ – խմբ.) պայմանագրի շուրջ աշխատանքների ավարտին։ Եվ մենք հուսով ենք, որ այդ աշխատանքը վերջնական տեսք կունենա։ Այդ պայմանագիրը խիստ անհրաժեշտ է տարածաշրջանում մթնոլորտի կայունության և անվտանգության համար», – ասել է Պեսկովը լրագրողներին։

Նա հավելել է, որ Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է «անել ամեն ինչ՝ այս գործընթացին աջակցելու համար»։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---