Պեսկով․ ՌԴ–ն շահագրգռված է, որ ՀՀ–ում օրինականություն, հանգստություն պահպանվի

Պեսկով․ ՌԴ–ն շահագրգռված է, որ ՀՀ–ում օրինականություն,  հանգստություն պահպանվի

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ներքաղաքական իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ինչպե՞ս է Կրեմլը արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Հայաստանում կանխված հեղաշրջման փորձի մասին։

«Սա, անշուշտ, Հայաստանի ներքին գործն է։ Մենք, իհարկե, շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում պահպանվի օրինականությունը, հանգստությունը։ Եվ որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ, կայուն երկիր, որը բարեկամական է Ռուսաստանի նկատմամբ»,–ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։

Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---