Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է կաթողիկոսին![]() 25 հունիսի 2025 - 17:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հունիսի 25-ին, իր առանձնատանը ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ «Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում, Հայաստանի ներկայիս իրավիճակի գնահատականից բացի, անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին, ինչի առիթը Եկեղեցու դեմ իշխանությունների հայտարարած պատերազմի համատեքստում վերջինիս արած հետևյալ հայտարարությունն է. «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»: Խոսք, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քաղաքական հայտարարություն, ինչի իրավունքը, որպես Հայաստանի քաղաքացի, նա ունի: Նախագահի գնահատմամբ՝ Փաշինյանը պարտության մարմնավորում է։ Նա խայտառակ կերպով պարտվեց արցախյան պատերազմում, հաստատաբար պարտվելու է նաև Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և առանձնազրույց է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։ «Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն էր հայտնել Վեհափառ Հայրապետին՝ միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը», հայտնել է Մայր Աթոռը։ Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի այցին Մայր աթոռ և աջակցությանը կաթողիկոսին, Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Տեր-Պետրոսյանն իհարկե «պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»։ «Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին», - գրել է Փաշինյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |