Մելքոնյան. Հաստատ նման խոսակցություն չէր կարող լինել![]() 25 հունիսի 2025 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը, անդրադառնալով Քննչական կոմիտեի հրապարակած տեղեկություններին ու ձայնագրություններին, վստահություն է հայտնել, որ դրանք կեղծ են։ «Վստահ եմ, որ այդ ամենը կեղծ է»,–ասել է, հայտնում է Radar Armenia-ն։ «Չեմ կարծում՝ իրական որևէ բան լինի, հենց սկզբից սուտ է ու կեղծիքի վրա է հիմնված։ Իրավապահ համակարգն ուղղակի գերի է ընկել այս խեղկատակի ձեռքը։ Այսօր ինչ գործողություն իրականացրել են, ապօրինի է, վստահ եմ՝ ժամանակը կգա, այս ամեն ինչի հեղինակները պատասխան են տալու շատ խիստ՝ և՛ օրենքի, և՛ աստծո առաջ»,- ասել է նա։ Երբ լրագրողը հարց է ուղղել՝ արդյոք իշխանափոխության հասնելու համար նման միջոցները ընդունելի են, եթե այնուամենայնիվ տվյալները կեղծ չեն, պատգամավորը պատասխանել է․ «Վստահ եմ՝ այդ ամենը կեղծ է, հաստատ նման խոսակցություն չէր կարող լինել ու ձայնագրվել»։ Քննչական կոմիտեն իրականացրել է խուզարկություններ ընդդիմադիր շրջանակների ներկայացուցիչների բնակարաններում։ Ձերբակալվել է 14 անձ, որոնց թվում է նաև «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանը։ ՔԿ-ն հրապարակել է ձայնագրություններ, որտեղ, ըստ տարածած տեղեկության, խոսողը հենց նա է։ Տեսագրություններում խոսվում է պայթեցումների, սպանությունների պլանների ու այլ ահաբեկչական գործողությունների մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |