Գեղարքունիքում մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել![]() 26 հունիսի 2025 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 25-ին տեղական ժամանակով ժամը 22:12-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 18:12-ին) գրանցվել է 2․3 մագնիտուդով երկրաշարժ, որը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Ցնցումը զգացվել է ոչ միայն Մարտունիում, այլև Լիճք, Երանոս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն և Ծակքար համայնքներում՝ նույն՝ 3 բալ ուժգնությամբ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․24⁰ կոորդինատներով։ Մինչ այդ գրանցվել է ևս մեկ երկրաշարժ՝ գրեթե նույն աշխարհագրական կոորդինատներով։ Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Մարտունի քաղաքում, ինչպես նաև Լիճք և Երանոս գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |