ԻՀՊԿ–ն հաստատել է գեներալ Շադմանիի մահը![]() 26 հունիսի 2025 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԽՍԻՌ) հայտարարել է «Հաթամ ալ‑Անբիա» շտաբի կենտրոնական կառույցի ղեկավար, գեներալ Ալի Շադմանիի մահվան մասին: Նա վիրավորվել էր իսրայելական հարվածներից։ ԻՀՊԿ–ն այդ մասին հայտնել է Telegram–ի ալիքում։ «Սարդար Ալի Շադմանը, «Հաթամ ալ‑Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարը, մահացել է նախորդ շաբաթ իսրայելական հարվածից ստացած վիրավորումների հետևանքով», — նշվում է ծառայության հաղորդագրության մեջ։ Գեներալի մահվան մասին տեղեկացնում է նաև Mehr Newsգործակալությունը՝ նշելով, որ հրաժեշտի պաշտոնական արարողությունը կկայանա հունիսի 28-ին։ Հունիսի կեսերին Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Շադմանին սպանվել է ավիահարվախից։ Հարվածը հասցվել էր Թեհրանի կենտրոնում գտնվող հրամանատարական կետին։ Ըստ ՑԱԽԱԼ–ի, Շադմանին եղել է հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին շատ մոտ կանգնած անձանցից մեկը։ Նախքան «Հաթամ ալ‑Անբիա» շտաբի գլխավոր հրամանատար նշանակվելը, Շադմանին զբաղեցրել էր այդ կառույցի համատեղ ներքաղաքական և Օպերատիվ ղեկավարի պաշտոնները, պատասխանատու է եղել մարտավարական գործողությունների համակարգման համար և ռազմաքաղաքական ուղենիշների հաստատման համար։ Հունիսի լույս 13–ի գիշերը Իսրայելը սկսել է Իրանի դեմ ռազմական գործողություն՝ մեղադրելով վերջինիս գաղտնի ռազմական միջուկային ծրագրի իրականացման մեջ, որը, ըստ Թել Ավիվի, մոտեցել է «անդառնալիության կետին»։ Հարվածների թիրախ են դարձել միջուկային օբյեկտները, բարձրաստիճան գեներալները, հայտնի միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության համակարգերն ու «երկիր-երկիր» հրթիռները։ Իրանը պատասխանել է հրթիռային հարվածներով ու հարվածային անօդաչուների կիրառմամբ։ Հունիսի լույս 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Իրանում երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյում, Նաթանզում և Իսֆահանում իրականացված հաջող հարվածի մասին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ այդ օբյեկտները լիովին ոչնչացվել են և այս գործողությունն անվանել է նշանակալի ռազմական հաջողություն։ Իսրայելը հունիսի 13-ից սկսած ամեն օր օդային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ նպատակ ունենալով վերացնել իսլամական հանրապետության հրթիռային և միջուկային ծրագիրը։ Այժմ Իրանի և Իսրայելի միջև հրադադար է։ Photo. TASS ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |