ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ և արտգործնախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։

Արարատ Միրզոյանն ու շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու նպատակով տարվող ջանքերի շուրջ։

Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում համատեղ աշխատանքի հնարավորություններին։

Հունիսի լույս 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Իրանում երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյում, Նաթանզում և Իսֆահանում իրականացված հաջող հարվածի մասին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ այդ օբյեկտները լիովին ոչնչացվել են և այս գործողությունն անվանել է նշանակալի ռազմական հաջողություն։ Իսրայելը հունիսի 13-ից սկսած ամեն օր օդային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ նպատակ ունենալով վերացնել իսլամական հանրապետության հրթիռային և միջուկային ծրագիրը։ Այժմ Իրանի և Իսրայելի միջև հրադադար է։

 Ուշագրավ
---