ՌԴ սպան 18 տարվա ազատազրկման է դատապարտվել ԼՂ–ում խաղաղապահների մահվան փաստաթղթի լուսանկարի համար![]() 26 հունիսի 2025 - 11:41 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Եկատերինբուրգի կենտրոնական շրջանի ռազմական դատարանը դատապարտել է մայոր Եվգենի Ալակաևին 18 տարվա ազատազրկման՝ 2023թ․ սեպտեմբերի 20–ին ԼՂ–ում ռուս խաղաղապահների մահվան վերաբերյալ փաստաթղթի լուսանկարի համար։ Լուսանկարը նա մեսենջերով ուղարկել էր մորը և ընկերոջը՝ Ուկրաինայում հույն կաթոլիկ եկեղեցու քահանա Կոնստանտին Միրոնովին, որն ապրում է Իտալիայում։ Ալակաևին մեղադրել են պետական դավաճանության և պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի եղանակով ստանալու մեջ, գրում է Thenis.ru-ն։ «Մեմորիալի» համաձայն՝ առաջին հինգ տարին նա կանցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմով գաղութում: «Մեմորիալը» հայտնում է, որ Ալակաեւը ձերբակալվել է ոչ ուշ քան 2023 թվականի նոյեմբերին, հնարավոր է՝ նույնիսկ հոկտեմբերին: Ըստ քննության, փաստաթուղթը պարունակում էր գաղտնի տվյալներ «խաղաղ պայմաններում հատուկ գործողությունների ընթացքում կորուստների մասին», և Ալակաևն այն ստացել էր խաբեությամբ՝ ներկայացնելով, թե լուսանկարում է փաստաթուղթը վերադասի հանձնարարությամբ: Նշվում է, որ փաստաթուղթը հետաքրքրել է Ալակաևին, քանի որ ինքն էլ նտադիր է եղել մեկնարկել Ղարաբաղ՝ որպես խաղաղապահ, սակայն նրա փոխարեն ուղարկել են նրա ծանոթին՝ գնդապետ Տագիր-Մուրոդ Քարաեւին, որը և զոհվել է: Ըստ Ալակաևի՝ փաստաթղթում «գաղտնի» նշում չի եղել, և լուսանկարը նա ուղարկել է, որպեսզի կիսվի Քարաեւի մահվան մասին իր տագնապով, որովհետև ինքը «կարող էր այնտեղ լինել»: Իրավապահների տվյալներով, Ալակաևը Միրոնովի հետ չաթում քննարկել է Ուկրաինայում պատերազմը և փոխանցել ծառայողական բնույթի տեղեկություններ, «ներառյալ պետական և աշխատանքային գաղտնիք պաշտպանությանը վերաբերող ոլորտում»: Նրանք կոնկրետ քննարկվել են Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, մարտական գործողությունների ընթացքը, մարդկային կորուստները, պատերազմի վերաբերյալ անձնական զգացմունքները և ՌԴ ղեկավարության քաղաքականության քննադատությունը: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը սկսել են ռազմական գործողություններ, որոնք ավարտվել են Լեռնային Ղարաբաղի գրավմամբ և էթնիկ զտումով, որի ընթացքում ամբողջ հայ բնակչությունը ստիպված է եղել լքել տարածաշրջանը: Սեպտեմբերի 20-ին ադրբեջանցիները գնդակոծել են ռուս խաղաղապահների մեքենան՝ սպանելով 5 զինծառայողի: Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ ռուսներին սխալմամբ են դիտարկել որպես հայ զինվորականներ: 2024 թվականի գարնանը ռուս խաղաղապահները լքել են Լեռնային Ղարաբաղ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |