Քահանա Նուրիջանյանը` Գարիկ Սարգսյանին․ Գրառումն ավելի շատ հիշեցնում է պարտադրված քայլ՝ վերադասի հրահանգով

Քահանա Նուրիջանյանը` Գարիկ Սարգսյանին․ Գրառումն ավելի շատ հիշեցնում է պարտադրված քայլ՝ վերադասի հրահանգով

PanARMENIAN.Net - Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանն, անդրադառնալով Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի վերջին գրառմանը, այն որակել է որպես անհարիր և քաղաքական թիմի թելադրանքով արված քայլ, հայտնում է «Փաստինֆոն»։

«Ցավով ականատես եղանք, որ այսօր Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը շտապել է միանալ իր քաղաքական թիմի արշավին՝ ընդդեմ Եկեղեցու, և թույլ է տվել արտահայտություն, որը անհարիր է պետական պաշտոնյային և պարզ հայ մարդուն։ Այդ գրառմամբ նա վիրավորել է ոչ միայն ՀՀ հիմնադիր նախագահին և Ամենայն Հայոց կաթողիկոսին, այլ, առաջին հերթին, հարված է հասցրել իր իսկ արժանապատվությանը և հեղինակությանը։ Ովքեր ճանաչում են Գարիկ Սարգսյանին, անկեղծորեն կվկայեն, որ այս խոսքը, հավանաբար, նրա անձնական միտքը չէ։

Դատելով նրա նախկին հայրենասիրական ելույթներից և հրապարակային վարքից՝ միամիտ կլիներ կարծել, թե այս տոնն ու արտահայտչաձևը նրան բնորոշ են։ Գրառումն ավելի շատ հիշեցնում է պարտադրված քայլ՝ վերադասի հրահանգով։ Կարծում եմ՝ միշտ պետք է հիշել Եկեղեցու հայրերից մեզ ժառանգված այս իմաստությունը. «Խոսելու համար շատ եմ զղջացել, լռելու համար՝ երբեք»,-ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---