ԱՄՆ-ն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը![]() 26 հունիսի 2025 - 12:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն լիովին կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր, հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ «Հիմք ընդունելով 2025թ․ հունիսի 9-ից (արևելյան ժամանակով` ժամը 00:01-ից) գործող Նախագահական հրամանագիրը, ըստ որի սահմանափակվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ՝ երկիրը օտարերկրյա ահաբեկիչներից, ինչպես նաև ազգային և հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու համար, ԱՄՆ լիովին կամ մասնակիորեն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր՝ առաջնորդվելով ԱՄՆ ազգային և հասարակական անվտանգությունը պահպանելու կարևորությամբ»,–ասվում է հայտարարության մեջ։ Լրացուցիչ մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |