Դանիելյան․ Բագրատ սրբազանին երկար տարիներ ճանաչում եմ, երբեք նման բառապաշարով հանդես չի գալիս![]() 26 հունիսի 2025 - 13:06 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ շրջանառվող ձայնագրությունը, որը վերագրվում է »Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին, ակնհայտորեն մոնտաժված է, հնարավոր է նաև, որ առկա լինի տեսաձայնագրություն։ Նա նշել է, որ Բագրատ սրբազանին երկար տարիներ ճանաչում եմ, երբեք նման բառապաշարով հանդես չի գալիս, գրում է Auroranews.am-ը։ «Արհեստական ինտելեկտով գաղտնիք չէ, հնարավոր է նման ձայնագրություն անել: Բագրատ Սրբազանին երկար տարիներ ճանաչում եմ, երբեք նա նման բառապաշարով հանդես չի գալիս: Բոլոր այն մարդիկ, ովքեր շփվել են Սրբազանի հետ, միաբերան ասում են, որ այդ մարդը նման բառապաշարով հանդես չի գալիս: Այս մարդիկ ստեր, հերյուրանքներ են տարածում, նախ սկսվեց նրանից, որ Սրբազան Հայրը ունի երկու երեխա, բանակից ազատել է իր երեխային, հետո Կրեմլից գումարներ է եկել, հետո ասեցին, թե ինչ-որ երկրների ագենտ է»,- պարզաբանել է Դանիելյանը: Պատգամավորի խոսքով՝ ԱԱԾ-ն փաստաթղթով հերքել է բոլոր նման տեղեկություններն ու լուրերը: «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվել է։ Քննչական կոմիտեն տվյալ գործով դատարան է ներկայացրել 16 անձանց կալանավորելու միջնորդություն։ Դատարանը բավարարել է նրանցից 9-ի կալանավորման պահանջը, մեկ անձի վերաբերյալ միջնորդության քննարկումը կայացել է, սակայն որոշումը կհրապարակվի հունիսի 26-ին։ Մնացած միջնորդությունները նույնպես նախատեսվում է քննության առնել հունիսի 26-ին։ Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |