Պապոյան․ Ոչ ոք չէր կարող այնպես լեգիտիմացնել ՀԵՑ-ի ազգայնացումը, քան ինքը՝ հենց ՀԷՑ-ը![]() 26 հունիսի 2025 - 13:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «ոչ ոք չէր կարող այնպես լեգիտիմացնել ՀԵՑ-ի ազգայնացումը, քան ինքը՝ հենց ՀԷՑ-ը»։ Նա հավելել է, որ Հայաստանի բնակչությունն ու տնտեսությունը չեն կարող «գերի մնալ մի քանի ստահակի քմահաճույքներին»։ «Ոչ ոք չէր կարող այնպես լեգիտիմացնել ՀԵՑ-ի ազգայնացումը, քան ինքը՝ հենց ՀԷՑ-ը։ Հայաստանի բնակչությունն ու տնտեսությունը չեն կարող գերի մնալ մի քանի ստահակի քմահաճույքներին։ Կարծում եմ առանձին հետաքննության առարկա պետք է դառնա վերջին օրերին բնակչության, խոշոր տնտեսական միավորների և պետական կառավարման համակարգի շենքերի զանգվածային հոսանքազրկումը։ Պետության և ժողովրդի դեմ այս սաբոտաժը պետք է բնում խեղդել շատ արագ»,–գրել է նա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ-ում արդեն շրջանառվում է ՀԷՑ-ի ազգայնացման մասին օրինագիծ։ Նա հավելել է, որ «եկեղեցին, տվյալ դեպքում, ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար, ընդամենը ծխածածկույթ է, ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն հունիսի 18–ի նիստում որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտավորեցնել 10 միլիոն դրամի չափով տուգանք վճարել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |