Մելիքյան․ Պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի թողնենք մեր բոլոր գործերը և մեկնենք Մայր Աթոռ![]() 26 հունիսի 2025 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պետք է «պատրաստ լինել ցանկացած պահի գնալ Մայր Աթոռ՝ պաշտպանելու մեր նվիրական սրբությունները»։ «Վստահ եմ, որ գերագույն դավաճանը շուտով կազմակերպելու է հարձակում Վեհարանի վրա։ Վստահ եմ նաև, որ հիմնական հարձակողական ուժը լինելու են քաղաքական հետապնդումների համար պարգավավճար ստացող «իրավապահները»։ Բնականաբար, քաղաքացիական հագուստով։ Պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի թողնենք մեր բոլոր գործերը և մեկնենք Մայր Աթոռ՝ պաշտպանելու մեր նվիրական սրբությունները, մեր հայկական ինքնությունը, շնչելու ու գոյություն ունենալու մեր Աստվածատուր իրավունքը»,–ասվում է գրառման մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |