Հրդեհ՝ Ծարավ Աղբյուրի շենքի կայանատեղիում, տարհանվել է 350 բնակիչ

Հրդեհ՝ Ծարավ Աղբյուրի շենքի կայանատեղիում, տարհանվել է 350 բնակիչ

PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքիփրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներիցվեց մարտական հաշվարկ,Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ,Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերըև մեկ ավտոսանդուղք:

Անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանվել է 350 բնակիչ։

Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին, մարվել՝ 08։36-ին։ Այրվել է վեց ավտոմեքենա, որից երկուսը՝ մասամբ։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը հարակից ավտոմեքենաներ և շինության այլ հատվածներ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---