Բուժքույրերը կաշառքով պատվաստման կեղծ վկայականներ են տվել![]() 27 հունիսի 2025 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Երեք բուժաշխատողի մեղադրանք է ներկայացվել կաշառք վերցնելու ու պատվաստման կեղծ վկայականներ տալու դեպքով։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պոլիկլինիկայի բուժքույրը 2022 թվականի փետրվարից մինչև ապրիլն ընկած ժամանակահատվածում միասնական դիտավորությամբ մի խումբ անձանց օժանդակությամբ տարբեր անձանցից վերցրել է 500 հզր ՀՀ դրամ կաշառք, հայտնում է Քննչական կոմիտեն։ Բուժքույրը կաշառքի մի մասը պահել է իրեն, մյուս մասը փոխանցել պոլիկլինիկայի 2 բուժքույրերին՝ կաշառք տվող անձանց չպատվաստելու, սակայն պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակով: Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված առևտրային կաշառքը), երեք անձի նկատմամբ՝ 38-200-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կաշառքին օժանդակելը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |