Ֆասթ Բանկի և Fast Shift-ի աջակցությամբ իրականացվել է միջազգային մակարդակի սպորտային միջոցառում![]() 27 հունիսի 2025 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկի և «Fast Shift» վճարահաշվարկային ընկերության հովանավորությամբ Երևանի քաղաքապետարանն Ազատության հրապարակում օրերս իրականացրել է միջազգային մակարդակի սպորտային միջոցառում՝ Les Mills Experience Yerevan-ը։ Միջոցառման հատուկ հյուրն ԱՄՆ-ից ժամանած Մարլոն Վուդսն էր՝ Les Mills միջազգային ֆիթնես բրենդի լեգենդար մարզիչը, ով վարել է բացօթյա մարզումները՝ ներգրավելով բազմաթիվ մասնակիցների։ Վերջինս առաջին անգամ էր Հայաստանում։ Մարզումները ներառել են Les Mills-ի ամենահայտնի ծրագրերը՝ BODYCOMBAT, BODYATTACK, BODYBALANCE և այլ ուղղություններ։ Բացօթյա մարզումներն ուղեկցվել են երաժշտությամբ՝ վերածելով օրը ֆիթնես տոնի։ Նման մասշտաբային և միջազգային մակարդակի ֆիթնես միջոցառում առաջին անգամ էր իրականացվում Հայաստանում։ Ֆասթ Բանկում ու Fast Shift-ում կարևորում են առողջ ապրելակերպը և մշտապես աջակցում են նման միջոցառումներին՝ նպաստելով երիտասարդների ակտիվ մասնակցությանը։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։ Fast Shift-ը վճարահաշվարկային ընկերություն է, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։ Ֆասթ Բանկը և «Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |