ԱԱԾ-ն որոշել է դուրս գալ Մայր Աթոռի տարածքից![]() 27 հունիսի 2025 - 14:35 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն որոշել է դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։ Այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ։ «Այսօր՝ 2025 թվականի հունիսի27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր ևդիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։ ԱԱԾ-ն շարունակում է իրականացնել օրենքով սահմանված իր գործառույթները՝ ապահովելով հանրային կարգի և անվտանգության պահպանումը։ Իրավապահ մարմինների օրինական գործողություններին խոչընդոտելու դեպքերը կարժանանան իրավական գնահատականի»,–ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտնել էր, որ չի թաքնվել և մտադիր էլ չէ դա անել, և գնալու է իրավապահների հետ։ Նա այդ մասին հայտարարել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի բակում։ Տեղի ունեցած դեպքերի ընթացքում հրմշտոց է արձանագրվել ոստիկանների և հոգևորականների միջև։ Չնայած նրան, որ Աջապահյանն ի սկզբանե հայտնել է իր պատրաստակամությունը՝ իրավապահների հետ գնալու, որոշ ժամանակ անց նա վերադարձել է Վեհարան։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |