Էրիկ Պապիկյանը՝ ըմբշամարտի ԵԱ չեմպիոն, Տիգրան Կոլոտյանը՝ փոխչեմպիոն![]() 27 հունիսի 2025 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության ընթացքում 57 կգ քաշային կարգում հայկական թիմը ներկայացնող երկու մարզիկներ հանդիպել են եզրափակչում, որտեղ հաղթող է ճանաչվել Էրիկ Պապիկյանը։ Պապիկյանը դարձել է առաջնության հաղթողը, իսկ Տիգրան Կոլոտյանը՝ երկրորդ մրցանակակիր, հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։ Արեն Միրզոյանը, Համլետ Անտոնյանը և Արեն Փիրուզյանը ապահովել են բրոնզե մեդալներ։ 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը նույնպես դուրս է եկել եզրափակիչ՝ կիսաեզրափակիչ փուլում հաղթելով վրացի մարզիկ Գոգիբերիձեին։ 44 կգ քաշային Արեն Փիրուզյանը, Նարեկ Դալլաքյանը, 68 կգ Շահեն Մարտիրոսյանն և 85 կգ Մերուժ Քոչարյանը իրենց ելույթները շարունակելու են սփոփիչ գոտեմարտերում։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |