Վարույթ է հարուցվել, որն առնչվում է ֆինանսների նախարարին![]() 27 հունիսի 2025 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Փաստաբանների հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն իրականացվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այդ տեղեկությունը հաստատել են կոմիտեից, գրում է Radar Armenia-ն։ Նշվում է, որ վարույթն առնչվում է ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։ Ավելի վաղ Factor.am-ի կողմից հրապարակված «Ո՞ւր է անհետացել Վահե Հովհաննիսյանի 1 մլն դոլար պարտքը․ նախարարի հայտարարագիրը թերի է» հոդվածում ներկայացված նյութերի հիման վրա դատախազությունն ուղարկել է ստուգման հանձնարարություն Հակակոռուպցիոն կոմիտեին՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով նախատեսված ընթացակարգով։ Այնուհետև նույն հրապարակման հիման վրա, ինչպես նաև Վահե Հովհաննիսյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առկա հակասությունների կապակցությամբ, մի շարք փաստաբաններ դիմել են ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պահանջելով քրեական վարույթ սկսել Վահե Հովհաննիսյանի կասկածելի գործողությունների կապակցությամբ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |