ՀԱԵ Ռուսաստանի թեմը խորապես մտահոգված է Վեհարանում ստեղծված իրավիճակով![]() 27 հունիսի 2025 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը խորապես մտահոգված է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրում տեղի ունեցած զարգացումներով։ «Թեմը խորապես մտահոգված է տեղի ունեցող իրադարձություններով», – հայտնել են թեմի ներկայացուցիչները, գրում է ՌԻԱ Նովոստին։ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ժամանել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նստավայր՝ նպատակ ունենալով ձերբակալել արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին։ Արքեպիսկոպոսը նշել է, որ պատրաստ է ուղեկցել ուժայիններին՝ հայտնելով. «Ես վտանգ չեմ ներկայացնում Հայաստանի համար, իսկական վտանգը նստած է կառավարությունում»։ Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |