Հարցում․ Քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ Փաշինյանը չպետք է խառնվի եկեղեցու ներքին կյանքին![]() 27 հունիսի 2025 - 15:54 AMT PanARMENIAN.Net - «Գելլափ Ինթերնեյշնլը» հարցում է իրականացրել ՀՀ ամբողջ տարածքում, որին մասնակցել է 1000 մարդ։ Քաղաքացիներից հետաքրքրվել են՝ ինչպե՞ս են վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի, Գարեգին Բ-ն պետք է հրաժարական տա, քանի որ, ըստ վարչապետի տեղեկությունների, Վեհափառը խախտել է կուսակրոնության կանոնը և ունի զավակ, հայտնում է Aysor.am-ը։ Հարցվածների 35.4 տոկոսը պատասխանել է, որ չի ընդունում վարչապետի միջամտությունը եկեղեցու ներքին գործերին, 24.3 տոկոսը կարծում է, որ սա քաղաքական քայլ է՝ ուղղված եկեղեցու հեղինակության նվազեցմանը: 18.6 տոկոսը կարծում է, որ դա պետք է քննարկվի եկեղեցու ներսում: 14.7 տոկոսն էլ լիովինհամակարծիք է Փաշինյանի հետ։ Եթե փաստերը ճիշտ են, կարծում են, որ Վեհափառը պետք է հրաժարական տա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |