27 հունիսի 2025 - 17:19 AMT
Դեսպան․ Իրանի նախագահը ՀՀ կայցելի ամռան ընթացքում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը 2025 թվականի ամռանն ունի Հայաստան այց կատարելու ծրագիր։ Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ այդ մասին տեղեկացրել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մենք աշխատում ենք այցի կազմակերպման վրա։ Ես այս հարցը քննարկել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ, մենք անդրադարձել ենք այն փաստաթղթերին, որոնք կարող ենք ստորագրել Երևանում», - ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Նախկինում էլ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էր հայտնել, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստան այցելելու ծրագրեր ունի։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Փեզեշքիանն Ալիևին հորդորել է հետաքննել հաղորդումները, որ Ադրբեջանով իսրայելական ԱԹՍ-ներ են մտել Իրանի օդային տարածք

Photo. AFP