ԱԳ փոխնախարարն ՕՊԵԿ պաշտոնյային է ներկայացրել COP17-ի անցկացման ՀՀ մոտեցումները![]() 27 հունիսի 2025 - 18:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Վիեննայում ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամը գլխավորող Աբդուլհամիդ Ալխալիֆայի հետ հանդիպմանը ներկայացրել COP17-ի անցկացման ՀՀ մոտեցումները: Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել COP17-ի շրջանակում ՕՊԵԿ հիմնադրամի հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Զրույցի մասնակիցները դրական են գնահատել Հայաստանի և հիմնադրամի միջև ձևավորված փոխգործակցության մակարդակը։ Նրանք անդրադարձ են կատարել հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում ընթացող նախաձեռնություններին, ինչպես նաև խոսել են ՀՀ զարգացման ծրագրերի համատեքստում համագործակցության հնարավոր շարունակության մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |