Բեգլարյան․ Իշխանությունները փորձում են մեկուսացնել գաղափարական առաջնորդներին![]() 27 հունիսի 2025 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իշխանությունները փորձում են մեկուսացնել գաղափարական առաջնորդներին։ Նա վստահություն է հայտնել, որ Միքայել սրբազանը «ոչ մի ապօրինի բան չի ասել ու արել, նույնն էլ Բագրատ սրբազանի պարագայում է»: «Ձերբակալելով Բագրատ Սրբազանին՝ փաշինյանական վարչախումբը հիմա էլ անցել է Միքայել Սրբազանին՝ հայ ամենաբարոյական, ամենագրագետ ու ամենապատասխանատու հոգևոր առաջնորդներից մեկին: Փորձում են քայլ առ քայլ մեկուսացնել բոլոր գաղափարական առաջնորդներին, ովքեր կարող են վտանգ ներկայացնել իշխանությունների ապազգային ու խիստ վտանգավոր ծրագրերի կատարման համար: Բնականաբար, բռնությամբ ու ապօրինի ձևով իշխանության փոփոխությունը կամ դրա փորձը հանցագործություն է և խիստ անընդունելի տարբերակ եղած հիմնախնդիրների լուծման համար: Բայց դա վերաբերում է նաև ցանկացած իշխանության, որ չեն կարող չարաշահել իրենց իշխանությունը և ապօրինի ու անհիմն կերպով կիրառել պետական ռեսուրսը ընդդիմախոսներին լռեցնելու ու պատժելու համար, որը ոչ պակաս ծանրագույն հանցագործություն է: Ակնհայտ է, որ Միքայել Սրբազանը ոչ մի ապօրինի բան չի ասել ու արել, այլ՝ իր արդար ու բարոյական խոսքն է հնչեցրել առկա զարգացումների վերաբերյալ: Վստահ եմ, որ նույնն էլ Բագրատ Սրբազանի պարագայում է: Շնորհակալություն բոլոր հայրենակիցներիս, որոնք այսօր իրենց արժանապատիվ ու խաղաղ գործողություններով կանխեցին Միքայել Սրբազանի ապօրինի ձերբակալության փորձը»,–ասվում է գրառման մեջ։ Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |