4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Սպիտակի մոտակայքում

4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Սպիտակի մոտակայքում

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2․9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի՝ Սպիտակ քաղաքում, ինչպես նաև Լեռնապատ, Արջուտ, Արևաշող, Դարպաս և Գոգարան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---