Իոաննիսյան. 1 տարի առաջ իրավապահներն Աջապահյանի նույն հարցազրույցում հանցակազմ չէին տեսնում

Իոաննիսյան. 1 տարի առաջ իրավապահներն Աջապահյանի նույն հարցազրույցում հանցակազմ չէին տեսնում

PanARMENIAN.Net - «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Դատախազությությունն ու ԱԱԾ-ն անցյալ տարի պնդում էին, որ Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի հարցազրույցում չկա այնպիսի «գործողություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ ՔՕ նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։

Նա նաև հրապարակել է այդ փաստաթղթերը։

«Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի` ռազմական հեղաշրջման կոչի դեպքով հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ենք դեռ անցած տարի։ Այն ժամանակ մեզ մերժեցին` պնդելով, որ հանցակազմ չկա։ Հիմա ասում են, որ հանցակազմ կա։

Դատաիրավական մարմինների անկախության այս մակարդակով հեռու չենք գնա։

Իսկ Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է լիներ այն ժամանակ, երբ ինքն արել էր այդ արարքը, ոչ թե հիմա, երբ իշխանությունն ընկել է որոշ եկեղեցականների հետևից։

Հ.Գ. Աջապահյանի պաշպաններին կփոխանցենք այս փաստաթղթերը, թող օգտագործեն` հետապնդման մեջ քաղաքական մոտիվների առկայությունը հիմնավորելու համար։

Հ.Հ.Գ. Կապ չունի, թե ես ում ոնց եմ վերաբերվում, ճշմատությունը պետք է ասվի»,–ասվում է գրառման մեջ։

Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։

Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

 Ուշագրավ
---