«Հայրենիք». Մեր զորակցությունն ենք հայտնում Վեհափառ Հայրապետին և ամբողջ հոգևոր դասին![]() 28 հունիսի 2025 - 11:19 AMT PanARMENIAN.Net - «Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է իշխանությունների՝ իրավապահների միջոցով եկեղեցու նկատմամբ իրականացրած գործողությունները։ Հայտարարության մեջ ասված է. «Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանության ապօրինի հրամաններով իրավապահ մարմինների կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա կատարված խայտառակ հարձակումը։ Սուրբ Էջմիածնի նկատմամբ կատարված սրբապղծությունը, ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ չդադարող հարձակումները և գահընկեց անելու փորձերն անբարոյականության նոր խորություններ են՝ նվաճված օրվա իշխանության կողմից։ Մեր զորակցությունն ու խոնարհումն ենք հայտնում ձերբակալված Միքայել Սրբազանին, Վեհափառ Հայրապետին և հոգևոր ամբողջ դասին՝ այսօր Սուրբ Էջմիածնում բոլորիս համար ազգային արժանապատվության և աստվածասիրության անքննելի օրինակ հանդիսանալու համար։ Իշխանությունը հստակ գծել է սահմանը, որի մի կողմում իրենց գոյությունն է, իսկ հակադիր կողմում՝ Հայաստանի Հանրապետության գոյությունը, անկախությունը և ինքնիշխանությունը»,–ասվում է հայտարարության մեջ։ Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |