ՌԴ ԱԳՆ-ն ուշադիր հետևում է Էջմիածնի շուրջ իրադարձությունների զարգացմանը![]() 28 հունիսի 2025 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու և նրա հոգևոր կենտրոնի շուրջ։ Այդ մասին ասել են ՌԴ ԱԳՆ–ից, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Մոսկվան ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը Հայաստանում, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու և նրա հոգևոր կենտրոնի՝ Էջմիածնի շուրջ։ Մենք սովորություն չունենք միջամնտելու այլ պետությունների ներքին գործերին։ Մենք անկեղծորեն շահագրգռված ենք, որ մեր բարեկամ և եղբայրական Հայաստանում պահպանվի կայունությունը, ապահովվի օրինականությունը, կայուն զարգացում լինի։ Դրա համար անհրաժեշտ է գործնականում կյանքի կոչել ՀՀ ղեկավարության կողմից հռչակվող ժողովրդավարական արժեքները, հարգել հավատացյալների զգացմունքները և կրոնական ազատության սկզբունքները»,–ասել են ՌԴ ԱԳՆ–ից։ Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |