Բաքվում «սադրիչ» են համարել Սոբհանիի խոսքերն Ադրբեջանի տարածքն Իրանի դեմ օգտագործելու հավանականության մասին![]() 28 հունիսի 2025 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում նյարդայնացած են ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի այն խոսքերից, որ ինքը չի բացառում, որ Ադրբեջանի տարածքը կարող էր օգտագործվել Իրանի դեմ Իրսյաելի ԱԹՍ–ների գրոհների համար։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Սոբհանիի խոսքերն անվանելով «անհիմն ու սադրիչ»։ «Կտրականապես մերժում ենք ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի այն անհիմն ու սադրիչ հայտարարությունը, թե իբր Ադրբեջանի տարածքն օգտագործվել է Իրանի դեմ՝ այսինքն, որ իսրայելյան դրոնները գրոհել են ադրբեջանական տարածքից»,–հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Այհան Հաջիզադեն, գրում է APA-ն։ Նրա խոսքով՝ նման հայտարարությունները վնաս են հասցնում երկկողմ հարաբերություններին, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վրա։ Նա նշել է, որ դրանք հակասում են Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի՝ վերջերս իրանցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում հնչեցրած դիրքորոշումներին։ «Ադրբեջանը կտրականապես հերքում է իր օդային տարածքի կամ հողի օգտագործումը՝ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ։ Այդ մեղադրանքները որևէ փաստացի ապացույց չունեն ու անհիմն են։ Մենք ակնկալում ենք, որ իրանական կողմը կկանխի նման քայլերը, որոնք չեն բխում մեր հարաբերություններից, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի դեսպանի արտահայտությունների վերաբերյալ, որն իր երկիրը ներկայացնելու փոխարեն, մշտապես հայամետ դիրքորոշում է դրսևորում»,–ասվում է հայտարարության մեջ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |