Հունահռոմեական ոճի 4 հայ ըմբիշ դուրս են եկել պատանեկան ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի 4 հայ ըմբիշ դուրս են եկել պատանեկան ԵԱ եզրափակիչ

PanARMENIAN.Net - Մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի չորս ըմբիշ դուրս է եկել եզրափակիչ։

Եզրափակչում հանդես կգան 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ Նարեկ Ալեյանը, 62 կգ Պավել Նազարյանը և 68 կգ Արամ Սարգսյանը, հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտի հնարավորություն են ստացել 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը։

Մրցաշարում սփոփիչ գոտեմարտերի փուլում պայքարը շարունակելու են 41 կգ Կարապետ Հովհաննիսյանը, 44 կգ Վարդան Սահակյանը և 68 կգ Հայկ Կարապետյանը։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---