ՀՎԿԱԿ․ Ջրծաղիկի դեմ պատվաստվել է թիրախային խմբի 29.1%-ը

ՀՎԿԱԿ․ Ջրծաղիկի դեմ պատվաստվել է թիրախային խմբի 29.1%-ը

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ի դրությամբ հանրապետությունում իրականացվել է 10,533 դեղաչափ պատվաստում՝ ջրծաղիկի դեմ, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս թիվը կազմում է թիրախային խմբի ընդհանուր քանակի 29.1%-ը։

Հայաստանում ժամանակ առ ժամանակ լինում եմ ջրծաղիկի բռնկումներ, վերջին մեծ բռնկումը գրանցվել է 2022-ին։

Ջրծաղիկի պատվաստանյութը ներդրվում է փուլային տարբերակով։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ սկզբում պատվաստումը կիրականացվի 1 տարեկան երեխաների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում: Իսկ 2027 թվականից կիրականցվի ըստ օրացույցի՝ 1 տարեկանների (առաջին դեղաչափ) և 4-6 տարեկանների (երկրորդ դեղաչափ) շրջանում, ինչպես իրականացվում է կարմրուկի և կարմրախտի դեպքում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---