Թաթոյան․ Փաշինյանը ԵՊՀ-ում ասել է՝ հանձնարարել է տվյալներ հավաքել կաթողիկոսի անձնական կյանքի մասին![]() 28 հունիսի 2025 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, հունիսի լույս 28–ի գիշերը դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է, որ «վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է տվյալներ հավաքել կաթողիկոսի անձնական կյանքի մասին»։ «Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարում է, սպառնում է նաև, կա հրապարակված ու չհերքված ինֆորմացիա, որ իրավապահ մարմիններին հանձնարարված է եկեղեցականների անձնական կյանքի վերաբերյալ տեղեկատվություն հավաքել»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Նա հստակեցրել է, որ ԵՊՀ-ում Փաշինյանի հետ հանդիպումից հետո ներկաներն էին հրապարակել ինֆորմացիա, որ հանձնարարել է հատուկ մարմիններին հավաքել տեղեկաություններ Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնական կյանքի վերաբերյալ: «Ակնհայտ է, որ դա հավաքագրվել է քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով ինչ-որ մի պահի օգտագործելու համար՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից»,- շեշտել է Թաթոյանը։ Նա ընդգծել է, որ եկեղեցու դեմ իրականացվող այս գործընթացը բացառապես քաղաքական դրդապատճառներ ունի։ «Շատ ակնհայտ է, որ վարչապետը քաղաքական հրահանգներով ուղղորդում է իրավապահների գործողությունները։ Նա անթաքույց դա ցույց է տալիս։ Սրանք իրավական գործընթացներ կոչելը դժվար է, դրդապատճառներն ամբողջովին քաղաքական են»,- եզրափակել է Թաթոյանը։ Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |