Անժելա Սարաֆյանը նկարահանվել է Սուպերմենի մոր դերում

Անժելա Սարաֆյանը նկարահանվել է Սուպերմենի մոր դերում

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը մարմնավորել է Սուպերմենի կենսաբանական մոր՝ Լարա Լոր-Վանի կերպարը, Ջեյմս Գանի սպասվող «Սուպերմեն» ֆիլմում, հայտնում է Արմենպրեսը։

Սուպերմենի հոր՝ Ջոր-Էլի դերը կկատարի Բրեդլի Կուպերը։

Նախագծին միացել են նաև Ռեյչել Բրոսնահենը, Նիկոլաս Հոլթը, Էդի Գատեգին, Էնթոնի Քարիգանը, Նաթան Ֆիլիոնը և Իզաբելա Մերսեդը։

Ֆիլմում Սուպերմենը փորձում է համատեղել իր այլմոլորակային ծագումն ու իրեն որդեգրած ընտանիքի հետ ունեցած կապը։

Ֆիլմի պրեմիերայի օրն արդեն որոշված է՝ այն նախատեսվում է ցուցադրել 2025 թվականի հուլիսի 11-ին։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---