Մխիթարյան միաբանությունն աջակցություն է հայտնել կաթողիկոսին

Մխիթարյան միաբանությունն աջակցություն է հայտնել կաթողիկոսին

PanARMENIAN.Net - Վենետիկի Մխիթարյան միաբանությունն իր աջակցությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։

«Հայոց եկեղեցին դարեր շարունակ իր հայրապետների գլխավորությամբ, հայրենասիրական ոգով և ազգանվեր ինքնազոհությամբ առաջնորդել է հայ ազգին՝ նավարկելով պատմության մութ ու փոթորկալից արհավիրքների մեջ, հայ ազգի գոյատևումն ապահովվել է՝ ի հեճուկս ոխերիմ թշնամիների։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակում է իր ներկայությունը աշխարհասփյուռ հայության համար որպես հավատի սրբավայր, որպես հույսի ճառագայթ, գոյատևման ամուր հենարան և ազգային կայունության խորհրդանիշ։

Մեր անդադար աղոթքներում դիմել ենք Ամենափրկիչ Միածնին՝ հայցելով, որ իր բարեխոսությամբ, Մարիամ Աստվածածնի մշտական օրհնությամբ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի և բոլոր Հայրապետների զորակցությամբ, ինչպես նաև Մխիթար Աբբահոր միջնորդությամբ, ամրապնդի և անսասան պահի Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռը, Սրբազնագույն Կաթողիկոսին և մեր ազգը։

Թող Ամենակալ Տերը փրկություն պարգևի մեզ չարից և նրա բոլոր սպասավորներից»,–ասվում է հայտարարության մեջ։

Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։

Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---