ԱԳՆ․ Երևանն ու Պեկինը պատրաստ են հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնել![]() 28 հունիսի 2025 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Յիի հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել հայ-չինական հարաբերությունների ռազմավարական բնույթի կարևորումը և դրանց հետագա զարգացման հեռանկարը։ Այդ մասին ասել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ մանրամասներ ներկայացնելով հունիսի 26-ին կայացած երկկողմ քննարկումների բովանդակության վերաբերյալ, հայտնում է Արմենպրեսը։ «Ուշադրության է արժանի այն, որ երկու կողմից էլ շեշտվեց հարաբերությունների ռազմավարական բնույթը և դրանց զարգացման տեսլականը: Վերջին տարիներին էական ձեռքբերումներ են արձանագրվել, այդ թվում՝ տնտեսության, առևտրի և առանցքային այլ ոլորտներում: Հարաբերությունների ներկայիս բովանդակությունը և զարգացման դինամիկան թույլ է տալիս խոսել դրանք նոր մակարդակի բարձրացնելու մասին, և կարող ենք գոհունակությամբ նշել, որ այդպիսի քաղաքական կամք առկա է և աշխատանքներ տարվում են երկու կողմերում էլ»,-նկատել է Անի Բադալյանը։ Բադալյանը նաև ընդգծել է, որ հայ-չինական քաղաքական երկխոսությունը, այդ թվում՝ այս այցի շրջանակում կայացած քննարկումները, չեն սահմանափակվել միայն երկկողմ հարցերով։ «Դրանք, բնականորեն, ներառում են տարածաշրջանային թեմաները, ինչպես կանխատեսելիության, խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերն, այնպես էլ փոխկապակցվածության ընդլայնման առկա հնարավորությունները»,-շեշտել է Բադալյանը։ Նա նշել է, որ նախարարների զրույցներում հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի միջև եղած համադրելիությանը՝ ավելացնելով, որ դիտարկվել է նաև դրանց փոխլրացման հնարավորությունը։ «Անդրադարձ է կատարվել նաև միջազգային զարգացումների: Հավելեմ, որ առաջիկայում ծրագրվում են բարձրաստիճան շփումներ, դրանցից զատ ՀՀ ԱԳ նախարարը Չինաստանի իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան»,-եզրափակել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվել է Չինաստանում՝ հունիսի 25-27-ը՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի անդամ, ԱԳ նախարար Վան Յիի հրավերով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |