Երուսաղեմի հայոց պատրիարք. Կացությունն անդառնալի վիճակի է հասել՝ կոչ ենք անում անհապաղ երկուստեք նահանջել

Երուսաղեմի հայոց պատրիարք. Կացությունն անդառնալի վիճակի է հասել՝ կոչ ենք անում անհապաղ երկուստեք նահանջել

PanARMENIAN.Net - Երուսաղեմի հայոց պատրիարքՆուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը խստորեն քննադատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արձանագրված վերջին դեպքերը՝ ինչպես նաև «Հայոց Սրբություն Սրբոցի հանդեպ վերջին օրերի ամոթալի և անպատվաբեր դրսևորումներնու գործողությունները»:

Հայտարարության մեջ պատրիարքը ընդգծել է, որ ծանր սրտով և խորը մտահոգությամբ են տեղեկացել ուժային կառույցների մուտքի մասին Վեհարանի տարածք, հայտնում է «Ազատությունը»։

«Չէինք կարծում, թե հարցը ի վերջո դրան կհասնի: Կացությունն անդառնալի վիճակի է հասել, սակայն կոչ ենք անում անհապաղ երկուստեք նահանջել…:

Ուստի պետք է խնայել թե՛ Ազգը, և թե Եկեղեցին՝ խուսափելու համար նոր ու ավելի ծանր աղետներից, Եկեղեցու և մեր ժողովրդի մեջ նոր բաժանումներ ու պառակտումներ ստեղծելու վտանգից», - շեշտել է արքեպիսկոպոսը:

Նա իր համերաշխությունն է արտահայտել Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ ակնկալելով, որ Մայր Աթոռը շարունակելու է իր առաքելությունը՝ հավատարիմ մնալով վանական ու եկեղեցական կանոնակարգին և պահելով ՀՀ օրենսդրության պահանջները, իսկ պետական իշխանությունները կվերականգնեն Սուրբ Էջմիածնի և կաթողիկոսի նկատմամբ հարգալից վերաբերմունքը:

Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։

Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---