Բաքուն չեղարկել է Մեջլիսի պատվիրակության այցը Մոսկվա և ՌԴ մասնակցությամբ բոլոր մշակութային միջոցառումները

Բաքուն չեղարկել է Մեջլիսի պատվիրակության այցը Մոսկվա և ՌԴ մասնակցությամբ բոլոր մշակութային միջոցառումները

PanARMENIAN.Net - Բաքուն չեղարկել է իր Միլի մեջլիսի պատվիրակության այցը Մոսկվա և ՌԴ մասնակցությամբ բոլոր մշակութային միջոցառումները։

Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը՝ գլխավորությամբ Միլլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Ալի Ահմեդովի, չի մասնակցի Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին, որը նախատեսված էր Մոսկվայում, գրում է Minval.az-ը։

Այս մասին նշվում է Միլլի Մեջլիսի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հայտարարության համաձայն՝ այցը չեղարկելու որոշման պատճառ են դարձել Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից Եկատերինբուրգ քաղաքում «ադրբեջանցիների ցուցադրական, կանխամտածված սպանությունները և ազգային հողի վրա բռնությունները»՝ առանց իրավական ընթացակարգի պահպանման։ Ընդգծվել է նաև, որ նման դեպքերը վերջին շրջանում կրում են համակարգային բնույթ։

Ադրբեջանը դադարեցրել է նաև Ռուսաստանի մասնակցությամբ բոլոր մշակութային միջոցառումները։

Ադրբեջանի պետական և մասնավոր կազմակերպությունների կողմից պլանավորված համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները և այլ մշակութային ծրագրերը՝ Ռուսաստանի մասնակցությամբ, դադարեցված են։

Մշակույթի նախարարության հաղորդագրության համաձայն՝ տոմսերը նախապես գնած քաղաքացիները կարող են դիմել տոմսի վաճառքի համապատասխան կետերին կամ առցանց հարթակներին՝ գումարները վերադարձնելու նպատակով։

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ձերբակալման և սպանության մասին Բաքվի հայտարարությունները։ Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության շրջանակներում ՌԴ իրավապահ մարմինները ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացրել կասկածյալների բնակության վայրերում, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, ծագումով Ադրբեջանից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ այդ գործողությունների ընթացքում ադրբեջանցի եղբայրներ են սպանվել, կան նաև վնասվածքներ ստացածներ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---