Կալաս․ Կարևորում ենք Հայաստան-ԵՄ սերտ համագործակցությունը![]() 30 հունիսի 2025 - 12:17 AMT PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի հետ կայացած հանդիպման ժամանակ, հայտնել է, որ ԵՄ-ն կարևորում է Հայաստանի հետ սերտ համագործակցությանը։ «Մենք կարևորում ենք Հայաստան-ԵՄ սերտ համագործակցությունը և շահագրգռված ենք տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում»,-ասել է նա։ Ողջունելով հյուրին նախագահը մասնավորապես ասել է. «Հայաստանի Հանրապետությունն այսօր որդեգրել է մի ճանապարհ, որն ընդհանրական ձևակերպմամբ կարող ենք անվանել ժողովրդավարության ուղի և այս առումով Եվրոպական միության հետ համագործակցությունը շատ կարևոր է։ Ես կարող եմ ասել, որ մեր համագործակցությունը հաջողված է, որն ընդգրկում է մեր կյանքի բոլոր բնագավառները քաղաքական, տնտեսական, հասարակական, պառլամենտական, տեղական մակարդակներում։ Բարձ ենք գնահատում նաև Եվրոպական միության այն աջակցությունը, որ ցուցաբերվում է Հայաստանին արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու հարցում»։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն բազմաշերտ համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնարար դիրքորոշումները՝ ընդգծելով, որ Հայաստանը հաստատակամորեն հետևում է տարածաշրջանում խաղաղության հաստատման և բոլոր հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների կառուցման ուղուն։ Կարևորվել են վերջին տարիներին ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները՝ արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և կայացման ոլորտներում, և դրանց ուղղությամբ ստացվող միջազգային աջակցությունը։ Հանդիպման մասնակիցները շեշտադրել են պետական և քաղաքական ինստիտուտների կայացման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից գործադրվող հետևողական ջանքերը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև էներգետիկայի, մասնավորապես՝ վերականգնվող ու «կանաչ» էներգիայի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ՝ ընդգծելով այդ ուղղությամբ Հայաստան-ԵՄ փոխգործակցության խթանման և նոր նախաձեռնությունների ձևավորման կարևորությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |