Լավրով. Հազարամյա հայ եկեղեցին չպետք է հարձակումների ենթարկվի![]() 30 հունիսի 2025 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱԵ շուրջ «կոնֆլիկտը պետք է կարգավորվի» և որ ՌԴ–ն շահագրգռված է, որ եկեղեցին «չենթարկվի անհիմն հարձակումների»։ «Թեման քննարկել ենք, լուրջ մտահոգություն ենք հայտնել այն ամենի կապակցությամբ, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Պարզ է, որ դա մեր հարևանների ներքին գործն է, բայց, հարձակումները կանոնական, հազարամյա Հայ Առաքելական եկեղեցու վրա, անշուշտ, լրջագույն մտահոգություն են առաջացնում։ Եկեղեցին ավանդաբար միշտ եղել է հայկական հասարակության հիմնասյուներից մեկը, և մենք շատ կցանկանայինք, որպեսզի այն չհայտնվեր անհիմն հարձակումների թիրախում, ըստ էության, առանց որևէ լուրջ հիմքի»,–ասել է Լավրովը, գրում է ՏԱՍՍ–ը։ Նախարարի խոսքով՝ կոնֆլիկտը պետք է կարգավորվի Հայաստանի սահմանադրության շրջանակներում։ «Եվ մենք շահագրգռված ենք, որ այս կոնֆլիկտը, այս իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի Հայաստանի սահմանադրության հիման վրա, հավատացյալների իրավունքների լիարժեք հարգմամբ, ընդհանրապես՝ մարդու մյուս բոլոր իրավունքների հարգմամբ», — ընդգծել է Լավրովը։ Լավրովը նաև նշել է, որ հայկական հասարակության մեջ կա «եկեղեցու պաշտպանության շարժում, որը բավականին լուրջ բնույթ է կրում»։ «Այն հիմնված է այն խորը ավանդույթների վրա, որոնք ուղղափառությունն ունի Հայաստանում»,–նշել է նախարարը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցում հավաքին։ Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։ Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |