Ավինյան․ Ուղեվարձը չվճարողները կտուգանվեն

Ավինյան․ Ուղեվարձը չվճարողները կտուգանվեն

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը զգուշացրել է, որ հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարողները կտուգանվեն։

Նա հավելել է, որ օրենսդրական փաթեթը հուլիսի 1–ին քննարկվելու է Ազգային ժողովում։

«Ունենք քաղաքացիներ, ովքեր մտածում են՝ միգուցե եկել է անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը։ Հարգելի քաղաքացիներ, այդ ժամանակն ավարտվում է»,–ասել է նա, հայտնում է Radar.am-ը։

Նա շեշտել է, որ տեղեկատվական արշավն իրականացնելուց հետո ինչ-որ փուլից սկսելու են տուգանել չվճարողներին։

«Հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որ հետո չասեն՝ բա ինչու այսպես եղավ։ Օրենսդրական փաթեթ է քննարկվելու վաղը Ազգային ժողովում, որով արդեն նախատեսվում է հստակ տուգանք տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու, չվավերականացնելու համար»,– ասել է նա։

Քաղաքապետը նշել է, որ տպավորված է, քանի որ քաղաքացիների գերակշիռ մասն առանց որևէ նման կարգավորման՝ վճարում է տրանսպորտի համար։ Նա կարևորել է ավտոբուսներում երկրորդ վալիդատորներն ունենալու հարցը։

Ի պատասխան քաղաքապետի՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ մինչև հուլիսի վերջ կավարտեն բոլոր ավտոբուսներում երկրորդ վալիդատորների տեղադրումը։ Ըստ նրա՝ MAN ավտոբուսներում այդ սարքավորումները արդեն առկա են։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---