Բելգիայի հայ համայնք․ Հարձակումներն ուղղված են ոչ միայն Վեհափառի, այլև ազգի միասնության, ազգային ինքնության դեմ![]() 30 հունիսի 2025 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի հայ համայնքը հայտարարել է, որ վերջին օրերին «Հայաստանում իրականացվող սանձարձակ հարձակումներն ուղղված էին, ոչ միայն Վեհափառ Հայրապետի դեմ, այլև ազգի միասնության, ազգային ինքնության դեմ»։ «Փաշինյանը այս արտահայտություններն անում է հայ ժողովրդի հիմքերը խարխլելու համար»,- Բելգիայի հայկական եկեղեցում ասել է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչ Կարեն Թադևոսյանը՝ ներկայացնելով Բելգիայի հայերի հավաքական հայտարարությունը, գրում է Panorama.am-ը։ Հայտարարության մեջ ասվում է, որ նույնիսկ իշխանությունների վարկաբեկիչ հայտարարություններից հետո էլ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին շարունակում է մնալ հայ ժողովրդի ամենահարգանք վայելով ինստիտուտը։ Մտահոգություն է հայտնվում, որ հարձակումներն ու կալանավորումները բոլոր նրանց դեմ են, ովքեր կփորձեն իրականացնել իրենց սահմանադրական իրավունքը՝ ազատ քննադատություն հնչեցնելով այսօրվա իշխանությկան դեմ։ Կարեն Թադևոսյանը հայտարարել է, որ եկեղեցուց գնալու են Բելգիայում Հայաստանի դեսպանատուն և ծեղկեպսակներ են դնելու այնտեղ՝ խորհրդանշելով հայաստանում ժողովրդավարության վախճանը։ Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։ Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |