Կառավարելով սթրեսը․ Երևանի կոնյակի գործարանի և «Միասին» միջազգային բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությունը![]() 30 հունիսի 2025 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Մշտական ուշադրության կենտրոնում պահելով անձնակազմի բարօրությունը և արձագանքելով ժամանակակից աշխարհի օրըստօրե աճող մարտահրավերներին, Երևանի կոնյակի գործարանը «Միասին» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, նախաձեռնել է թիմի վերապատրաստման մեկամսյակ, որի ընթացքում ընկերության տարբեր ոլորտներում ներգրավված աշխատակիցների համար կազմակերպվում են սթրեսակայունության և սթրեսի կառավարման հատուկ դասընթացներ։ Դասընթացի հիմնական նպատակներից է բարձրացնել աշխատակիցների հոգեբանական դիմացկունությունը, սթրեսակայունությունը, ինչն իր հերթին բերում է արդյունավետ հաղորդակցման հմտությունների ձևավորմանը։ Դասընթացներն անցկացվում են «Միասին» միջազգային բարեգործական հիմնադրամի փորձառու հոգեբանների կողմից՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ, ներառյալ գործնական վարժություններ, ինտերակտիվ քննարկումներ և թիմային աշխատանք։ Մասնակիցները հնարավորություն են ստանում ոչ միայն ճանաչելու սթրեսի աղբյուրները, այլև ձեռք բերելու հմտություններ՝ արդյունավետորեն կառավարելու այն ինչպես մասնագիտական, այնպես էլ հասարակական և անձնական առօրյայում։ «Ժամանակակից աշխարհն իր հետ բերում է նոր հմտություններին տիրապետելու իմպերատիվը, որը մենք չենք կարող ժխտել։ Այսպես, ի տարբերություն մեր ծնողների մենք այսօր պարզապես պարտավոր ենք լինել մեդիագրագետ, տիրապետել կիբերանվտանգության տարրական գիտելիքների և այլն։ Ցավոք, սթրեսին դիմակայելու հմտություններին տիրապետելը ևս դարձել է ժամանակակից կյանքի անքակտելի մասը։ Շատ ուրախ ենք, որ Երևանի կոնյակի գործարանի անձնակազմին արժեքավոր գիտելիքներ և հմտություններ փոխանցելու պատասխանատու գործընթացը ստանձնել են «Միասին» միջազգային բարեգործական հիմնադրամի մասնագետները»,- նշել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։ Հիմնադրամի մասնագետների կողմից կազմված ծրագիրը հավասարակշռված է թե՛ տեսական, և թե՛ գործնական բաղադրիչներով՝ ապահովելով գիտելիքների կիրառելիություն իրական կյանքում։ «Ցավոք, Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրենց կյանքի ընթացքում մարդկանց մոտ 80%-ը բախվում է առնվազն մեկ տրավմատիկ իրադարձության, որը կարող է լուրջ վնաս հասցնել հոգեկան և ֆիզիկական առողջությանը։ Կկարողանա արդյո՞ք մարդը լիովին վերականգնվել այս իրադարձությունից և նորմալ գործել, սա ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչպիսի աջակցություն կստանա մասնագետներից և հասարակությունից», - նշել է «Միասին» միջազգային բարեգործական հիմնադրամի հայկական մասնաճյուղի ղեկավար Արթուր Եղիազարյանը։ Միասին միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շրջանակին կարելի է ծանոթանալ կայքում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |