Կալաս․ Եվրահանձնաժողովն ընդունել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի առաջարկը![]() 30 հունիսի 2025 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ԱԳՆ-ում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովն ընդունել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի առաջարկը։ «Ուրախ եմ հայտարարել, որ Եվրոպական հանձնաժողովն ընդունել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի առաջարկը, և երբ պայմանները կատարվեն, գործընթացն ավարտին հասցվի, այն ավելի մոտ կդարձնի միմյանց Եվրամիությունը և Հայաստանը»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։ Նա հավելել է, որ երկկողմ հարաբերություններում առանցքային տեղ են զբաղեցնում ժողովուրդ-ժողովուրդ շփումները՝ ահա թե ինչու են զարգացնում մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը: Ավելի վաղ ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվել է մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ Գործընթացի առանցքում լինելու է արժանիքների և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետևապես գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչև ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |