Նարեկ Կարապետյանը` ՀԷՑ-ի ազգայնացմասն մասին․ Կարո՞ղ ենք չէ գուշակել, թե ինչ է լինելու հետո

Նարեկ Կարապետյանը`  ՀԷՑ-ի ազգայնացմասն մասին․ Կարո՞ղ ենք չէ գուշակել, թե ինչ է լինելու հետո

PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերությունների փոխնախագահ Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հնարավոր պետականացմանը, նշել է, որ պետությունը լավ կառավարիչ չէ։

«Պետությունը լավ կառավարիչ չէ»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Կարապետյանն ընդգծել է, որ ամբողջ աշխարհում մոտ 200 պետություններից ընդամենը երկուսն են պետականացրել իրենց էլեկտրական ցանցերը։

«Պետությունը լավ կառավարիչ չի։ Մենք կարող ենք չէ՞ գուշակել, ինչ է լինելու հետո»,- նշել է Կարապետյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ-ում արդեն շրջանառվում է ՀԷՑ-ի ազգայնացման մասին օրինագիծ։ Նա հավելել է, որ «եկեղեցին, տվյալ դեպքում, ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար, ընդամենը ծխածածկույթ է, ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն հունիսի 18–ի նիստում որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտավորեցնել 10 միլիոն դրամի չափով տուգանք վճարել:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---