Հուլիսի 12-ին հանրահավաք կլինի ի պաշտպանություն արցախցիների իրավունքների

Հուլիսի 12-ին հանրահավաք կլինի ի պաշտպանություն արցախցիների իրավունքների

PanARMENIAN.Net - Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հրավիրում է հուլիսի 12–ին կայանալիք հանրահավաքի՝ ի պաշտպանություն արցախցիների իրավունքների։

«Հարգելի՛ հայրենակիցներ, եթե դուք նույնպես որոշել եք ներկա լինել Հանրահավաքին, խնդրում ենք տարածել տեսանյութը կամ կիսվել հետևյալ նշումով․

Հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին, լինելու եմ Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն արցախցիների իրավունքների և հայ ազգային արժանապատվության»,–ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---