Ucom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և Էջմիածնում

Ucom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և Էջմիածնում

PanARMENIAN.Net - Ucom-ը հայտարարում է 5G ցանցի գործարկման մասին ևս երկու քաղաքներում՝Աբովյանում և Էջմիածնում։ Այժմ, Ucom-ի 5G ամենալայն ցանցը հասանելի է 38 քաղաքներում, 19 բնակավայրում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան-Դիլիջան ճանապարհի երկայնքով, Բագրատաշենի, Բավրայի և Ագարակի սահմանային անցակետերում։

Ucom-ի համար ենթակառուցվածքների արդիականացումը վերջին տարիների առաջնահերթություններից է և այն շարունակում է մնալ առաջնահերթություն։

Այս ծրագրի նպատակն է բաժանորդներին տրամադրել ավելի արագ ինտերնետ կապ՝ անհատների և կազմակերպությունների աճող կարիքները բավարարելու համար։ Նորագույն ենթակառուցվածքը հնարավորություններ է ստեղծում ավելի բարձր որակի վիդեոզանգերի, իրական ժամանակում տվյալների փոխանցման և նոր սերնդի խելացի տեխնոլոգիաների օգտագործման համար։

5G ցանցի գործարկման արդյունքում Հայաստանի բնակչության մոտ 68 տոկոսը հնարավորություն կունենա վայելելու այդ վերափոխված տեխնոլոգիայով տրամադրվող արագ շարժական ինտերնետ կապը։

«Մենք շարունակում ենք ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքները, ինչի արդյունքում Աբովյանի և Էջմիածնի բնակիչները նույնպես միանում են մեր 5G ցանցի օգտատերերի աճող ընտանիքին։ Լինելով արդեն ամենալայն 5G ծածկույթ ունեցող հեռահաղորդակցության օպերատորը Հայաստանում, մենք կանգ չենք առնելու, այլ ապահովելու ենք լավագույն թվային փորձառությունը մեր բոլոր բաժանորդների համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Բացի շարժական կապից, Ucom-ը շարունակում է ներդնել ժամանակակից լուծումներ նաև իր ֆիքսված ցանցում՝ բարձրացնելով ինտերնետի և հեռուստատեսության որակը տներում։ Ընկերության տեխնիկական թիմը մշտապես իրականացնում է նոր կայանների տեղադրում և պահուստային համակարգերի ներդրում՝ ծառայությունների կայունությունն ապահովելու նպատակով։

Ucom-ի ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը շարունակվում է նաև այս տարի։ Նոր արդյունքների մասին ընկերությունը պարբերաբար տեղեկացնում է հանրությանը։ Ֆիքսված և շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև 5G ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել ընկերության պաշտոնական կայքում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---